05.07.2012|
23:26
Ավարտվեցին ՈՒիմբլդոնի կանանց կիսաեզրափակչի խաղերը: Քսաներեքամյա լեհ Ագնեշկա Ռադվանսկան երկու սեթում (6:3, 6:4) հաղթեց գերմանուհի Անգելիկա Կերբերին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրան է սպասում ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսը, ով նույնպես երկու սեթում առավելության հասավ բելառուս Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ: